Քաղաքաշինության նախարարն այցելել է Լոռու մարզ. լուսանկաներ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ մեկնարկել է քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ կառուցվող Վանաձորի բժշկական համալիրից, ուր նախարարը Լոռու մարզպետի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և համալիրի ճարտարապետների հետ շրջայց է կատարել ծանոթանալով սեյսմակայուն իրականացմամբ շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության նախարարը և մարզպետարանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ աշխատանքները կատարվում են բարձր որակով և նախատեսված ժամկետում համալիրը շահագործման կհանձնվի:

Նախարարն այցելել է նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավան, շրջայց կատարել և ծանոթացել բնակիչների կողմից բարձրացված՝ բնակարանների սեփականաշնորհման կամ այլընտրանքային տարբերակով խնդրին լուծում տալու վերաբերյալ հարցերին: Ավանի բնակիչների խնդիրը օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես մասնակցել է տնակային ավանում կատարված շրջայցին և մարզպետարանում կայացած խորհրդակցությանը՝ իր բարձրացրած հարցի քննարկման մասով:

Մինչ խորհրդակցությունը Ն. Սարգսյանը հանդիպել և զրուցել է մարզպետարանի բակում հավաքված՝ բնակապահովման խնդիրներ ունեցող բնակիչների հետ, պատասխանել նրանց, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին հուզող հարցերին: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետերը, անդրադարձ է եղել Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքների և գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման, վթարային շենքերի ուժեղացման, կիսակառույցներն ավարտին հասցնելու միջոցով տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման, ինչպես նաև՝ մարզի քաղաքաշինական զարգացման հիմնահարցերին:

Տեղեկատվությունը՝ քաղաքաշինության նախարարության լրատվաան ծառայության

Լուսանկարները՝ Լիլիթ Յոլչյանի

DSC_0010

DSC_0019

DSC_0026

DSC_0039

DSC_0050

You May Also Like

Leave a Reply