Քաղաքացու ահազանգի հետքերով

Երեկ՝մայիսի 18-ին, վանաձորցի մի երիտասարդ ֆեյսբուք սոցիալական ցանցի Վանաձորի քաղաքապետարան էջում ահազանգ հնչեցրեց առ այն, որ շուկայամերձ տարածքում՝ թիվ 6 դպրոցի հարևանությամբ, շուրջ մեկ ամիս է աղբը չի հեռացվում, ինչը բազմաթիվ տհաճություններ է պատճառում և՛ անցորդներին և՛ դպրոց հաճախողներին: Անմիջապես զեկուցվել է քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Քաղաքապետը կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին հանձնարարեց մեկնել ահազանգի հետքերով և վարձակալից պահանջել կարճ ժամանակահատվածում տարածքից հեռացնել կուտակված աղբը: Հաշված ժամերի ընթացքում աղբը հեռացված էր, տարածքը՝ մաքրված:

Վանաձորի քաղաքապետարանն ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, շնորհակալություն է հայտնում վանաձորցի Ս. Մ.-ին՝ խնդրի մասին բարձրաձայնելու համար:

Վանաձորի քաղաքապետարան

11122538_377788609092578_2034061676_n

P1440494

You May Also Like

Leave a Reply