Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ հունվարի 30-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 19 քաղաքացիներից 15-ը:

Ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:

Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման,բնակարանի ձեռքբերման, տարածքի սեփականաշնորհման, բարձրահարկ շենքի աղբատար խողովակի փակման և աղբամանների դեղադրման, հանրակացարանի սենյակի տրամադրման, ուսման վարձավճարի, դրամական օգնության և սոցիալական բնույթի այլ հարցերով:

Ի պատասխան քաղաքացիների դիմում-խնդրանքների, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում:

You May Also Like