Մարտի 27-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցեվել էին 22 քաղաքացիներ , որոնցից ընդունելությանը ներկայացան 20-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալներ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման,բնակարանի տրամադրման, տարածքի սեփականաշնորհման,փողոցի լուսավորության, աղբահանության վճարի, հանրակացարանում սենյակի տրամադրման, վերելակի վերանորոգման, տնակի նվիրատվության, դրամական օգնության և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: