Այսօր՝ ապրիլի 10-ին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 11 քաղաքացիներից 8-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Քաղաքացիները մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման, ընտանեկան նպաստի վերականգնման,երեխայի խնամակալության , հանրակացարանում սենյակի տրամադրման, թափառող շների վնասազերծման, հենապատի նորոգման ,տնակի գրանցման և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: