Այսօր՝ օգոստոսի 21-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցեվել էին 35 քաղաքացիներ, որոնցից ընդունելությանը ներկայացան 25-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը ,համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են աշխատանքի տեղավորման ,շենքի տանիքի վերանորոգման, բնակարանի սեփականաշնորհման , ավտոտնակի համար տարածքի հատկացման , ճանապարհի վերանորգման , մանկապարտեզում երեխայի տեղավորման , առողջապահական և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: