Քաղաքացիների ընդունելություն

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին,  Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատասենյակում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելութուն, որին նախապես հերթագրվել էր 19 քաղաքացի: Ընդունելության եկած 10 քաղաքացիների հարցերը վերաբերում էին բնակարանային խնդրին, նրանցից  4-ը տնակային ավաններում ապրող քաղաքացիներ էին: 2 բնակչի առաջարկվեց միջնորդություն ներկայացնել«Հաբիթաթ» բարեգործական կազմակերպություն, մյուսներին տեղեկացվեց գործող կարգի մասին:

Բնակարանային խնդրով էին եկել նաև Թևոսյան 1 շենքի բնակիչները: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը բնակիչներին տեղեկացրեց, որ նշված շենքը համայնքի ենթակայության տակ չէ, այլ գտնվում է «Տեխնոսարք» գործարանի հաշվեկշռում,  հետևաբար համայնքն այս դեպքում ոչինչ անել  չի կարող: Առաջարկվեց իրենց խնդրի մասին գրավոր դիմել ՀՀ կառավարություն:  Մյուս հարցերը վերաբերվում էին կոյուղագծերի նորոգմանն ու թաղամասի ասֆալտապատմանը: Սամվել Դարբինանի կողմից համապատասխան բաժինների պետերին հանձնարարվեց գնալ և տեղում ուսումնասիրել խնդիրը: Ընդունելության եկած որոշ քաղաքացիներ էլ ընդունելության էին եկել  հողի ձեռք բերման, աշխատանքի տեղավորման և այլ բնույթի հարցերով:

P1390764 P1390767

You May Also Like

Leave a Reply