Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Դեկտեմբերի 26-ին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցեցին նախապես ցուցակագրված 19 քաղաքացիներից 12-ը:
Ընդունելությանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների պետեր:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են բնակապահովման, աշխատանքի, առողջական, դրամական օգնության, շենքի բակի բարեկարգման և լուսավորության, տանիքների վերանորոգման, վառելափայտի տրամադրման, տանիքի վերանորոգման, հանրակացարանում սենյակի տրամադրման, կոմունալ վճարների և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը բոլոր խնդիրներին տվեց դրական լուծումներ:

You May Also Like