Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես հերթագրվել էր 15 քաղաքացի: Նրանցից 6-ը՝ բնակարանի հետ կապված հարցերով: Երկու քաղաքացու հարցին տեղում ընթացք տրվեց, մյուսների դիմումները կուսումնասիրվեն և համապատասխան պարզաբանումներ կտրվեն:
Մեկ քաղաքացի ընդունելության էր եկել Մյասնիկյան 12 շենքի բակի բարեկարգման խնդրով: Տեղեկացվեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում նշված տարածքը ևս կընդգրկվի բարեկարգման ցանկում:
Երկու քաղաքացու խնդիրը կապված էր ընտանեկան նպաստի դադարեցման հետ: Համապատասխան ծառայության աշխատակցի կողմից տրվեցին համապատասխան: Մյուս հարցերը կենցաղային բնույթի էին, որոնք քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների կողմից կուսումնասիրվեն և համապատասխան որոշումներ կկայացվեն:
Է.Արզումանյան