ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020թ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվել ու համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել ավագանու որոշման 145 նախագիծ, հրավիրված 10 նիստերում ընդունվել ու ըստ պատկանելության առաքվել են 137 որոշումներ:

Նախորդ տարում բաժինը ստացել է թվով 19 755 հանձնարարական, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում:

Սպառիչ պատասխան է տրվել տարբեր լրատվամիջոցների, իրավապահ մարմինների, դատական մարմինների ու հասարակական կազմակերպությունների 3974 հարցումների:

Համայնքի ավագանու որոշումների հրապարակայնությունն ապահովվել է  համայնքապետարանի ինտերնետային կայք-էջի, ՀԿՏ համակարգի, սոցիալական ցանցերի վանաձորյան խմբերի և էջերի, «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» մարզային թերթի միջոցով:

Հաշվետու ժամանակահատվածում բաժինը լուրջ աշխատանք է կատարել համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների պատրաստման և դրանց համապատասխան ընթացք տալու ուղղությամբ: Կայացվել է համայնքի ղեկավարի 2533 որոշում: Հետևողական աշխատանք է տարվել կայացված նորմատիվային որոշումների տեղեկագրերի պատրաստման, որոշումների ու դրանց հիմքերի սահմանված կարգով արխիվացման ուղղությամբ: Փաստաթղթային և թվայնացված տարբերակով արխիվացվել են ինչպես համայնքի ավագանու, այնպես էլ՝ համայնքի ղեկավարի 2020թ. կայացրած բոլոր որոշումները:

Նշված որոշումներն, առանց բացառության, ըստ պատկանելության առաքվել են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորապես, 7-օրյա ժամկետում առաքվել են մարզպետարան, իսկ նորմատիվային որոշումները՝ ՀՀ Արդարադատության  նախարարություն:

Պատրաստվել է նորմատիվ ակտերի 9 տեղեկագիր, որոնցում ընդգրկվել են համայնքի ավագանու 34 և համայնքի ղեկավարի 1 նորմատիվային որոշումներ:

2020թ. բաժինն ընդհանուր առմամբ մուտքագրել ու աշխատել է 17503 փաստաթղթի հետ, որից 6723-ը ազգաբնակչությունից ստացված դիմումներ են, 10780` ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Լոռու մարզպետարանից, տարբեր կազմակերպություններից և դրանց ամբողջությամբ համապատասխան ընթացք է տրվել:

Բնակիչներից և տարբեր կազմակերպություններից ստացված դիմումներից դրական լուծում կամ դիմումատուին բավարարող պատասխան է տրվել գրեթե 86%-ին: Ավելի քան 19 դիմում վերահասցեագրվել է համապատասխան մարմիններ:

2020թ. անց է կացվել համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 4 մրցույթ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված 16 անձի համար պատրաստվել է անձնական գործ: Համայնքապետարանի թափուր պաշտոններում 19 անձի հետ կնքվել են ժամկետային աշխատանքային պայմանագրեր։

Բաժինն աշխատել է 233 անձնական գործերի հետ, ձևակերպել է և ընթացք տվել 971 կարգադրության ու 432 հրամանի, 14494 ելից փաստաթղթի:

Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին 2020թ. ամենամյա արձակուրդները ամբողջովին տրամադրվել են, բացառությամբ  9 աշխատակցի, ինչը պայմանավորված է եղել համաճարակային և ռազմական դրություններով: 2020թ. տարեվերջին կազմվել է 2021թ. արձակուրդների տրամադրման պլան-գրաֆիկ:

Բաժինը, առանց բացառության, մասնակցել և աջակցել է համայնքի ավագանու բոլոր նիստերի կազմակերպմանը և անցկացմանը: Օրենքով սահմանված կարգով մարզպետարանին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրում է տեղեկացում՝ նիստի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ:

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like