Օգոստոսի 18-ին Վանաձորի համայնքապետարանում կայացավ արարողակարգային մի իրադարձություն , ինչը խորհրդանշանական էր համայնքապետարան-քաղհասարակություն սերտ համագործակցության առումով:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և «էկոՀաբ կայուն զարգացման եվ ակտիվ քաղաքացիության հիմնադրամ»-ի տնօրեն Յանա Մկրտչյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր Վանաձորի համայնքապետարանի և «էկոՀաբ կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ»-ի միջև համագործակցության մասին:
Կողմերը , հիմնվելով մասնակցային համայնքային զարգացման միջազգային փորձի և գործընկերության ու համագործակցության խթանման համատեղ տեսլականի վրա, նպատակադրվեցին.
1. Իրականացնել մասնակցային գործընթաց, որի ժամանակ Վանաձորի համայնքապետարանը, տեղաբնակ երիտասարդները, ճարտարապետները, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ շահակիր կողմեր միասին կուսումնասիրեն կենսակայուն մասնակցային համայնքների զարգացման միջազգային լավագույն փորձը և միտումները, համատեղ կմշակեն ու կիրականացնեն մեկ նմանօրինակ նախագիծ Վանաձոր քաղաքում:
2. Խթանել մասնակցային նախագծերի իրականացումը, որոնք լավագույնս կանդրադառնան Վանաձորի սոցիալ-մշակութային միջավայրի վրա:
3. Համատեղ հիմնանորոգել և բարեկարգել Վարդանանց 39-ի հարևանությամբ ստրգետնյա անցումը (այսուհետ՝ Ստորգետնյա անցում) և ստանձնել դրա պահպահման աշխատանքները։
Տեղեկացնենք հանրությանը, որ Վարդանանց 39-ի հարևանությամբ ստրգետնյա անցումում կիրականացվեն բազալտե սալիկների փոխարինման. խճանկարի վերականգնման լուսավորություն ջրահեռացման աշխատանքներ:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Գերմանիայի Արտաքին Գործերի նախարարության ifa–Institut für Auslandsbeziehungen կազմակերպության zivik դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ստորգետնյա անցումի բարեկարգումից հետո այն արդեն նպատակային և լիարժեք կծառայի մեր համաքաղաքացիներին: