Այսօր՝ օգոստոսի 27-ին, քանդակագործ Սարգիս Ղարիբյանը դարձավ 70 տարեկան: Վարպետին հյուրընկալեց Վանաձոր համայնքի ղեկավարը: Հոբելյարին ուղղված շնորհավորանքի խոսքում Մամիկոն Ասլանյանը մասնավորապես ասաց. «Հարգելի վարպետ, Ձեր մատների տակ քարը շունչ ու հոգի է առնում, խոսում է մարդու հետ, մտորել տալիս վեհի ու լուսավորի մասին: Ձեր անցած ճանապարհը սրբագործված է նվիրումով, արվեստի հանդեպ ակնածանքով ու խոնարհումով:
Ձեր քանդակները Վանաձորի դիմագծի անբաժան մասն են: Վարպետ Սևոյի արվեստանոցը Վանաձորի հոգին տեսնել և ճանաչել ցանկացողի համար լավագույն վայրն է, որտեղ ստեղծագործական էներգիան հորդում է, իսկ քարը վերագտնում է աստվածային թաքնված իմաստը»:
Վերջում քաղաքապետը շնորհավորագիր հանձնեց անվանի մտավորականին՝ մաղթելով երջանիկ ու անհոգ բազում տարիների կյանք և ստեղծագործական թռիչքներ: