Մայիսի 25-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն իր նշանակումից հետո անցկացրեց քաղաքացիների առաջին ընդունելությունը:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցվել էին 22 քաղաքացիներ, որոնցից ընդունելությանը ներկայացան 18-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու և նրանց կողմից առաջ քաշած խնդրներին տեղում լուծում տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև համայնքի աշխատակազմի համապատասխան բաժինների ղեկավարները:
Ընդունելության մասնակիցները համայնքի ղեկավարի պաշտոնակատարին դիմեցին սոցիալական աջակցության , իրավական խորհրդատվության , գույքային խնդիրները պարզաբանելու , աշխատանքի տեղավորման և այլ հարցերով: Որոշ քաղաքացիներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից , եկել էին շնորհավորելու Արկադի Փելեշյանին պաշտոնավորման կապակցությամբ:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների բարձրացրած խնդիրները հիմնականում ստացան դրական լուծումներ հանդիպման ընթացքում, իսկ որոշ հարցերի լուծումների վերաբերյալ տրվեցին հանձնարականներ ընդունելությանը ներկա աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներին:
Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին՝