Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Հունիսի 22-ին Վանաձոր համայնքի ղեկավարն ացկացրեց քաղաքացիների ընդունելություն։  Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության համար գրանցնել էին 35 քաղաքացի, հանդիպման ելել՝  25-ը։ Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին համայնքապետարանի բաժինների ղեկավարները, որոնք  բարձրացված հարցերի վերաբերյալ տեղում հանձնարարականներ ստացան։ Շինությունների օրինականացում, բակում գազոնների բարեկարգում, ավտոտնակի սեփականաշնորհում, սոցիալական աջակցություն և այլն․ քաղաքացիների բոլոր հարցերը քննարկվել են, հանձնարարականներ տրվել։ Այսօրվա ընդունելութանը, սակայն, գերակշռում էին աշխատանք ստանալու հարցով եկած քաղաքացիները։

Ի գիտություն քաղաքացիների, Համայնքապետարանում թափուր աշխատատեղեր առկայության դեպքում հայտարարվում է մրցույթ։

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:

Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like