ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։
Համայնքի բնակիչները տարաբնույթ խնդիրներով են դիմել։ Համայնքի ղեկավարը քննարկել է բոլոր դիմումներն ու հարցը, հանձնարարականներ տվել պատասխանատու բաժիններին։ Արձանագրվել են որոշ ուսումնասիրություն պահանջող խնդիրներ, որոնք ուշադրության են առնվել՝ օրենքի սահմաններում լուծումներ տալու համար։
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like