Վանաձորի գլխավոր ճարտարապետն ացկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

Ճարտարապետության ու քաղաքաշինության հարցերի բաժնին առնչվող խնդիրներով համայնքապետարան դիմած քաղաքացիների համար անցկացվեց հերթական ընդունելությունը։ Բնակիչներին ընդունեց Գլխավոր ճարտարապետ Սուերն Աբովյանը, որը քաղաքացիներին խորհրդատվություն տվեց և ուղղորդեց՝ ինչպես ստանալ հարցերի լուծումը։
Տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության ու քաղաքաշինության հարցերով քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սեպտեմբեր ամսին՝ պայմանավորված համայնքում տեղի ունեցող շինարարական աշխատանքների ծավալով և բաժնի ծանրաբեռնվածությամբ։

You May Also Like