Վանաձորի համայնքապետարանում, աշխատանքային օրացույցի համաձայն, անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը` համայնքի ղեկավարի մոտ։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը աշխատակազմի բաժինների ներկայացուցիչների հետ քննարկեց ընդունելության մասնակից քաղաքացիների դիմումները, հանձնարարականներ տվեց։
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․