ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Բնակիչներին ընդունեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Համայնքի ղեկավարի մետ ընդունելության եկած քաղաքացիները դիմեցին ճանապարհի նորոգման, ջրագիծ անցկացնելու, հողի սեփականաշնորհման և սոցիալական աջակցություն ստանալու հարցերով։
Տարոն 2 թղամասից դիմած քաղաքացիներին տեղեկացվեց, որ նշված ճանապարհը սուբվենցիոն ծրագրով այս տարի կառուցվելու է։ Նույն խնդրով դիմած Գուգարք բնակավայրի բնակչին պատասխան տրվեց, որ համապատասխան մասնագետները տեղում կուսումնասիրեն և կգնահատեն աշխատանքի ծավալը, հնարավոր է կատարվի ժամանակավոր բարեկարգում։
Քաղաքացիների բարձրաձայնած բոլոր խնդրիների առնչությամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարականներ տրվեց։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like