Այսօր՝ հուլիսի17-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցեվել էին 31 քաղաքացիներ, որոնցից ընդունելությանը ներկայացան 29-ը:
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարին մասնավորապես դիմել են բնակարանի տրամադրման և սեփականաշնորհման,շենքի տանիքի վերանորոգման,տնակի տրամադրման և սեփականաշնորհման ,ավտոտնակի համար տարածքի հատկացման , աշխատանքի տեղավորման ,տան ցանկապատի կառուցման ,ճանապարհի վերանորգման , առողջապահական և սոցիալական բնույթի այլ հարցերով:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հանձնարարեց քննարկել և սահմանված ժամկետներում համապատասխան լուծում տալ դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների մի մասին տրվեց դրական ընթացք, բարձրացված խնդիրներից մի քանիսն էլ լուծումներ ստացան հանդիպման ընթացքում: