Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյսանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելության համար նախապես գրանցված բնակիչները հրավիրվել էին քննարկելու իրենց հուզող հարցերը։
Հողատարածքի սեփականաշնորհման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահվման, աշխատանք գտնելու հարցերով քաղաքացիները դիմեցի համայնքի ղեկավարի։ Որոշ հարցերի լուծումներ տրվեցի տեղում, իսկ մյուսների վերաբերյալ քաղաքացիները խորհրդատվություն ստացան մասնագետների կողմից։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․