Անցկացվեց քաղաքացիների ընդունելություն

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն։ Համայնքի ղեկավարի մետ ընդունելության գրանցված 40 քաղաքացուց ներկայացան 37-ը։
Ընդունելությանը ներկա գտնվեցին համայնքապետարանի բաժինների ներկայացուցիչներ, որոնք համայնքապետի հետ տեղում խորհրդակցեցին բարձրացված հարրցերի շուրջ և դրանց լուծման համար ցուցումներ ստացան։
Քաղաքացիներից մեկին, ով գրանցվել բայց չէր կարողացել գալ, Արկադի Փելեշյանն անձամբ այցելեց։
Քաղաքացիների ընդունելություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like