Դեկտեմբերի 4-ին Վանաձորի համայնքապետարանում հյուրընկալվել է ԱՄՆ-ի Օհայո Նահանգի Կույահոգա Քաունթիի Տնտեսական Զագացման Դեպարտամենտում, Դեպարտամենտի ղեկավար Փոլ Հերդեգը։
Նա Վանաձորում է ԱՄՆ Պետական Դեպարտամենտի և Ամերիկյան Խորհուրդների կողմից հայտարարված մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում, որին Վանաձորի համայնքապետարանի կողմից
մայիսի-հունիսի ամիսներին մասնակցել է Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի մասնագետ Սոնա Կոծինյանը՝ Դեպարտամենտի ղեկավար Փոլ Հերդեգի ամիջական ղեկավարությամբ։
Փոլ Հերդեգին ընդունել են համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը և աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը։
Կողմերը ողջունել են միմյանց, խոսել Վանաձորի տնտեսական զարգացման հեռանկարների մասին։
Պաշտոնական ընդունելությունից հետո անցկացվել է աշխատաժողով։ Աշխատաժողովին համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ, Կրթության, մշակույթրի և տուրիզմի հարցերի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Հանրային կապերի և լրատվության, Ֆինանսատնտեսական, Գնումների
բաժինների պետերն ու աշխատակիցները ներկայացրել են տվյալ բաժնի գործառույթները, կիսվել սեփական փորձով, պատասխանել հյուրը հարցերին։
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները ծրագրի մասնակցության հավաստագրեր են ստացել։