Հարգելի քաղաքացիներ՝
Տեղեկացնում ենք, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 9-րդ՝ «Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը» հոդվածն ուժը կորցրել է:
Միևնույն ժամանակ, նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության, համապատասխան մակարդակի ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման վրա տարածվում են «Հանրակրթության մասին» օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք էությամբ կիրառելի են նախադպրոցական կրթության և զարգացման ծառայությունների նկատմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի՝ «
» N 764-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի պահանջի ապահովման համար պետք է հիմք ընդունել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 12-ի N 1275-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարը / https://escs.am/am/news/13249 /: