Վանաձորի համայնքապետարանը և Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հուշագիր են ստորագրել

✍️Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն Աշոտ Գյուրջինյանին, Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանին, Արհեստակցական կազմակերպության նախագահ, արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանին։
🤝Համայնքապետարանը և բուհը, նկատի ունենալով Վանաձորում ինժեներական ոլորտի
զարգացման և ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստման համատեղ ջանքերի կարևորությունը,
միմյանց հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել, ինչը ամրագրեցին հուշագիր կնքելով։
❗Արկադի Փելեշյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ բուհի կարևոր դեր ունի տեխնոլոգիական զարցացման հեռանկար ունեցող քաղաքի համար։
🔹Համայնքապետարանը և բուհը երկուստեք կարևորել են Վանաձորում ինժեներական ոլորտի
զարգացման և ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստման համատեղ ջանքեր ներդնելը։
🔹Գործնականում համագործակցությունը վաղուց է սկսվել, իսկ հուշագրով արձանագրում են նպատակներն ու ուղղությունները, որոնք են՝
✅ Վանաձոր համայնքում ինժեներական նորարարությունների զարգացում, տնտեսական ներդրումների խթանում և քաղաքաշինության ոլորտի առաջխաղացում։
✅ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացում՝ նորարարական ծրագրերի և կրթական
նախաձեռնությունների միջոցով։
✅ Ճարտարագիտական ոլորտի խորքային հետազոտությունների իրականացում՝ ոլորտային կարիքների և
առաջնահերթությունների վերհանման նպատակով։
✅ Ուսանողների պրակտիկաների արդյունավետ կազմակերպում՝ մասնագիտական հմտությունների
ամրապնդման և աշխատաշուկայի պահանջներին համընթաց զարգացման ապահովման համար։
✅ Ճարտարագիտական ոլորտի մասնագետներ պատրաստման համար բարենպաստ միջավայրի ստեղծում։
🔹 Բուհի Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Միքայել Նաջարյանը կարևորել է քաղաքի զարգացման պլանում երիտասարդների մասնագիտական ներուժը հաշվի առնելն և նպատակին ծառայեցնելը։
🔹 Արկադի Փելեշյանը և Աշոտ Գյուրջինյանը ստորագրել են հուշագիրը՝ ամրապնդելով համագործակցության պատրաստակամությունը։

You May Also Like