Շնորհավորական ուղերձ Ոստիկանության օրվա կապակցությամբ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձ Ոստիկանության օրվա կապակցությամբ
«ՀՀ Ոստիկանության սիրելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի’ Ոստիկանության օրվա առթիվ։
Ձեր աշխատանքը միշտ եղել և մնում է ամենադժվար, պատասխանատու և անհրաժեշտներից մեկը հասարակության համար։ Դուք ամեն օր հսկում եք կարգուկանոնը՝ պաշտպանելով մեր քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունը: Ձեր խիզախության, պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ մեր քաղաքում բոլորը կարող են իրենց ապահով զգալ:
Ցանկանում եմ հատուկ երախտագիտություն հայտնել Ոստիկանության վետերաններին, որոնք օրինակ են եղել նվիրյալ աշխատակիցների սերունդների համար։ Ձեր փորձն ու գիտելիքները արժեքավոր ժառանգություն են մնում ապագա սերունդներին:
Շնորհավորում եմ և մաղթում՝ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն ձեր դժվարին, բայց շատ կարևոր գործում։ Թող ձեր ընտանիքները միշտ լցված լինեն սիրով, ջերմությամբ և փոխըմբռնմամբ»։

You May Also Like