Պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 30-րդ փառատոնի կիսաեզրափակիչ փուլ

Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան 30-րդ փառատոնի կիսաեզրափակիչ փուլը։
Միջոցառմանը ներկա էին դպրոցների կողմից փառատոնի պատասխանատուներն ու ժյուրիի անդամները։
Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը ողջունեց ներականերին, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը փոխանցեց՝ փառատոնի 30-ամյակի առթիվ, ինչպես նաև շնորհակալոււթյուն հայտնեց հաճախ չերևացող, բայց հետևողական աշխատանքի ու երեխաների ակտիվ մասնակցության համար։ Այս տարի փառատոնին մասնակցել է 60 աշակերտ՝ Վանաձորի գրեթե բոլոր դպրոցներից։
Ողջույնի և շնորհավորանքի ելույթներից հեո կատարվեց շնորհակալագրերի հանձնման արարողոսւթյուն։ Փառատոնի մասնակից դպրոցները ստական շնորհակալագրեր, որտեղ նշված են տվյալ դպրոցի կողմից փառատոնի մասնակից աշակերտների անուններն ու ստացած միավորը։
Այսօրինակ փառատոնները խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կանոնադրությամբ վերապահված գործողություններից մեկն է։ Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կրթական հաստատություններում միջոցառումների անցկացման միջոցով աշխատանքներ է կատարում երեխաների իրավունքների և շահերի ոտնահարումը կանխարգելելու, անչափահասների շրջանում իրավախախտումները, հակահասարակական վարքի դրսևորումները կանխարգելելու և երեխաների սոցիալականացման նպատակով։
Փառատոնի մասնակից դպրոցները և ժյուրիի կազմը շնորհակալագրեր ստացան լավագույն մասնակցության և անաչառ գնահատելու համար։
Փառատոնի կազմակերպիչ, Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը հայտնեց, որ այս տարի Փառատոնից 30-ամյակի առթիվ հայտարարվում է պոեզիայի տարի, որի նպատակն է ճանաչելի դարձնել տեղացի ստեղծագործողների բանաստեղծական արվեստը։

You May Also Like