Ի գիտություն հաշմանդամություն ունեցող անձանց

Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.

  1. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն,
  2. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին),
  3. էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին,
  4. առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ:

Հավաստագրերի հիման վրա կազմակերպվող գործընթացի արդյունքում բավականին ընդլայնվել է աջակցող միջոցների տեսակները և  տրամադրող կազմակերպությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում` «Աջակցող միջոցների տրամադրում» բաժնում տեղադրված է կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ աջակցող միջոցի տեսակի, դրա գնային արժեքի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:

Դիմումի պատասխանը ստանալուց հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը  կարող են այցելել տարբեր կազմակերպություններ, ծանոթանալ աջակցող միջոցների տեսակների և գների հետ, որից հետո դիմել իրենց նախընտրած կազմակերպություն՝ ծառայությունն ստանալու համար: Կազմակերպություններում առկա է աջակցող միջոցների լայն տեսականի: Ցանկալի է, որպեսզի շահառուները նախապես ծանոթանան տեսականուն և ընտրեն իրենց կարիքին համապատասխան աջակցող միջոցը:

You May Also Like