Սիրելի‘ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,
Շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի’ Գիտելիքի օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ օր է յուրաքանչյուր դպրոցականի և ուսանողի համար։ Սա հերթական նոր փուլ է գիտելիքների ու բացահայտումների համար, անմոռանալի հանդիպումների և վառ տպավորությունների սկիզբ։
Գիտելիքը ցանկացած գործունեության, մասնագիտության հիմքն է, իսկ ժամանակակից աշխարհում’ հասարակության զարգացման ու բարեկեցության հիմքն է:
Սիրելի’ երեխաներ, թող նոր ուսումնական տարին ձեզ համար լինի նոր բարձունքներ նվաճելու մեկնակետը։
Շնորհավորում եմ առաջին դասարանցիներին։ Այսօր նրանք առաջին քայլերն են անում դեպի դպրոցական կյանք։
Սրտանց մաղթում եմ հետաքրքիր ուսումնական առօրյա, բարձր առաջադիմություն, ուսուցիչներին’ մասնագիտական հաջողություններ, ծնողներին՝ համբերություն։