Սիելի’ մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Մայրության նկատմամբ վերաբերմունքը դրսևորվել է մեր դարավոր մշակույթի ու արվեստի բոլոր ճյուղերում։ Պատահական չէ, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը նաև մեր ազգային տոնացույցի մասն է դարձել։
Մայր լինելը մեծագույն երջանկություն է և ահռելի պատասխանատվություն։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքը սկսվում է մորից, նրա քնքուշ հայացքով և ջերմ գրկախառնություններով։ Մեր մայրերի անմնացորդ սերն ու նվիրումը առաջին իսկ քայլերից օգնում են մեզ առաջ գնալ, հաղթահարել դժվարությունները և բարձունքներ նվաճել: Դուք եք կերտում մեր երկրի ապագան՝ դաստիարակելով սերունդներ, սերմանելով մարդկային առաքինություններ, հայրենասիրություն, արժանապատվություն։
Սիրելի’ մայրեր,
Անսահման շնորհակալ ենք ձեզ ձեր անխոնջ աշխատանքի, ձեր տված ջերմության, ըմբռնման, աջակցության, դաստիարակության համար։
Խոնարհվում ենք բոլոր այն մայրերի առաջ, որոնց որդիները անմահացան հայրենիքի պաշտպանության համար։
Բոլոր մայրերին ի սրտե մաղթում եմ երջանկություն, քաջառողջություն, բարեկեցություն և թո՛ղ Աստծո օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում։