Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր մասնագիտության կրողները միշտ առանձնահատուկ հարգանք ու պատիվ են վայելել՝ ազնվագույն գործին նվիրվելու` մարդու առողջությանը հոգ տանելու համար: Ձեր առաքելությունը բարդ է և պատասխանատու, և աշխատանքը պահանջում է ուժի, փորձի, գիտելիքի, հաստատակամության, ողորմածության և հաճախ անձնազոհության լիակատար դրսևորում: Բուժաշխատողի աշխատանքային յուրաքանչյուր օրը նոր բարդ խնդիր է՝ կապված մեր քաղաքացիների առողջության պահպանման, մարդկանց լիարժեք կյանք վերադարձնելու հետ։
Անհերքելի է, որ ամենաժամանակակից բժշկական սարքավորումներն ու նորագույն տեխնոլոգիաները առանց բժիշկների մասնակցության անօգուտ կլինեն, քանի որ բժշկության մեջ առանձնակի կարևոր դերում են գրագետ և խորը պատասխանատվության զգացումով օժտված անհատները։
Շնորհակալություն գործին ձեր նվիրվածության, ազնիվ և բարեխիղճ աշխատանքի համար: Խոնարհումս՝ ձեր բարդ աշխատանքի, փրկած կյանքերի համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, և իհարկե թող ձեզ միշտ ուրախացնեն ձեր առողջացած մարդկանց ժպիտները։