Այսօր՝ հուլիսի 14-ին, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Զորիկ Պողոսյանին և նրա մարզիչ Արեն Պալյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը , գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը և աշխատակազմի Ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին և իր խոսքում կարևորեց սպորտի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մեր քաղաքի և հանրապետության պատիվը միջազգային մրցասպարեզներում բարձր պահելու համար :
Հանդիպման ավարտին Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը պատվոգրեր հանձնեց Զորիկ Պողոսյանին 2020 թվականին 200 կգ ծանրաձողը 40 վայրկյան կքանստած գլխավերևում պահելու և ՀՀ Դյուցազնագրկում ընգրկվելու համար և մարզիչ Արեն Պալյանին բարձրակարգ մարզիկ պատրաստելու համար: