Սուրբ Պատարագ՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի աշխատակազմերը, համայնքապատկան ՀՈԱԿ-ների, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, քաղաքացիներ:
Պատարագից հետ Սրբոց Նահատակաց պուրակում ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:

You May Also Like