Պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն

Ապրիլի 13-ից 16-ը «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի մարզադահլիճում անցկացվեց 2007-2008թթ. ծնված պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն։
Մրցումներին ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, բաժնի աշխատակիցները և մարզասերներ:
Առաջնության հաղթողներն են ճանաչվել՝
Հեղինե Պետրոսյան /48կգ/
Էրիկ Մալխասյան /40կգ/,
Դավիթ Ալավերդյան /44կգ/,
Ալբերտ Գիգոյան /48կգ/,
Ռազմիկ Ասլանյան /50կգ/,
Արեն Խառատյան /52կգ/,
Ռոբերտ Մելքումյան /54կգ/,
Վազգեն Քարհանյան /57կգ/
Էրիկ Թաթուլյան /60կգ/,
Սահակ Թաթուլյան /63կգ/,
Վահագն Հարությունյան /66կգ/,
Արգիշտի Հակոբյան /75կգ/:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված
համապատասխան կարգի պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:

You May Also Like