Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
Տվյալ դեպքում դատարանը 05.10.2011թ. դատական ակտ կայացնելով խախտել է Վանաձոր համայնքի ավագանու իրավունքները` նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով:
Դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթով ԴԱՀԿ ապահովող ծառայության 30.01.2014թ. որոշումներով արգելանք է դրվել Վանաձորի քաղաքապետարանին պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա:
Դատարան դիմելու իրավունքը շատ ավելի լայն մեկնաբանություն ունի, քան միայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը: Դատարան դիմելու իրավունքը չի կարող սահմանափակվել, առավել ևս եթե խախտվել են Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքներ:
Այս հիմքով Վանաձոր համայնքի ավագանին դինել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Բողոքի հիմնավորվածությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան կորոշի միայն դատարանը: