Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության հարկի տակ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան: Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզի տարբեր համայնքերի ղեկավարներ, մարզպետարանի ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսավոր մեկնարկից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված փրկրարարների հիշատակը: Ապա սկսվեց հանդիսավոր պահը: ԱԻՆ մի խումբ աշխատակիցներ արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների ղեկավարների և լոռու մարզային վարչության կողմից արժանացան տարբեր պագևների, շնորհակալագրերի և պատվոգրերի: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի, իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար Վանաձորի քաղաքապետի շնորհակալագրերին արժանացան ԱԻՆ ԼՄՓՎ մի խումբ ծառայողներ: Թիվ 1 ՀՓՋ-ն Մամիկոն Ասլանյանի կողմից նվեր ստացավ նաև տպիչ սարք: Մամիկոն Ասլանյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «ԱԻՆ համակարգը համարվում է ՀՀ կայացած համակարգերից մեկը՝ շնորհիվ նախկին և ներկա բոլոր ղեկավարների, ովքեր գործել են նվիրումով: Շնորհակալություն եմ հայտնում նաև բնակչության անունից, քանի որ ամենաօրհասական պահին բնակիչն առաջինը ձեզ է վստահում: Դուք վայելում եք հասարակության անվերապահ սերն ու հարգանքը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ ծանր, բայց և պատվաբեր աշխատանք համար»:
You May Also Like
05.12.2021Թ. ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
Ванадзор
Comments Off on 05.12.2021Թ. ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ