Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Վանաձորի կամերային երգախմբի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Մխիթարյանին։
Նա 30 տարի ղեկավարել է Վանաձորի կամերային երգչախումբը, իսկ այսօր իր ցանկությամբ թողնում է դիրիժորի պարտկանությունները։ Ռուզաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել երգչախմբի հետ՝ ավելի քիչ ձանրաբեռնվածությամբ։
Արկադի Փելեշյանը պարգևատրել է վաստակաշատ դիրժորին, շնորհակալություն հայտնել երկարամյա աշխատանքի և երգչախմբային արվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։