Պարգևատրվել են Վանաձորի 2022 թ․ լավագույն մարզիկներն ու մարզիչները

Դեկտեմբերի 28-ին Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի 2022 թվականի 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների, պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները, մարզիկներ և մարզասերներ:
Ներկաների ողջունեց և մարզիկներին շնորհավորեց Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա նշեց, որ ամեն կերպ աջակցել ու աջակցելու են մեր քաղաքում սպարտի զարգացմանն ու մարզիկների առաջընթացին, ինչն էլ որ թերի է եղել, հաջորդ տարի անպայման կշտկվի։
Վանաձորի համայնքապետարանի կողմից Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկներն ու մարզիչները պարգևատրվեցին են պատվոգրերով, խրախուսվեցին դրամական պարգևներով։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն անձամբ պարգևատրեց 2022-ի լավագույն մարզիկների 10-յակը գլխավորող 2 մարզիկներին և նրանց մարզիչներին։
Լավագույն 10-յակի անվանացանկն սկսում են՝
1-ին տեղում Սամբո ըմբշամարտիկ` Տիգրան Կիրակոսյան, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Աղասի Գալստյանը, որը ճանաչվել է նաև 2022թ. Վանաձոր քաղաքի լավագույն մարզիչ,
2-րդ տեղում սամբո ըմբշամարտիկ` Գոռ Հարությունյան, մարզիչ` Գագիկ Ղազարյան,
3-րդ պատվավոր տեղն է զբաղեցնում բռնցքամարտիկ` Արթուր Շախպազյանը, մարզիչ՝ Արթուր Ուլիխանյան,
4-րդ տեղ՝ Արես Հակոբյան /բռնցքամարտ/
5-րդ տեղ՝ Էլլադա Ալավերդյան /աթլետ/
6-րդ տեղ՝ Նարեկ Հովհաննիսյան /բռնցքամարտ/
7-րդ տեղ՝ Հովհաննես Մաղաքյան /ազատ ըմբշամարտ/
8-րդ տեղ՝ Մհեր Մարկոսյան /ազատ ըմբշամարտ/
9-րդ տեղ՝ Վախթանգ Հարությունյան /բռնցքամարտ/
10-րդ տեղ՝ Արևիկ Դոխոլյան /բռնցքամարտ/
Արման Ոսկանյան /բռնցքամարտ/:
Լավագույն պատանի մարզիկներ են՝
1-ին տեղում՝ Սամբո ըմբշամարտիկ՝ Էրիկ Սաղաթելյանը, մարզիչ` Սմբատ Հովհաննիսյան,
2-րդ տեղում՝ ազատ ըմբիշ` Նարեկ Հակոբյանը, մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյան,
3-րդ բռնցքամարտիկ Դավիթ Սաֆարյան։
2022թ լավագույն թիմ է ճանաչվել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի մաղնաճյուղի հանդբոլի թիմը՝ ՀՀ 2022թ տղամարդկանց առաջնությունում առաջին տեղ գրավելու համար, մարզիչ՝ ՀՀ վաստակավոր աշխատող Արարատ Բարսեղյան:
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ է ճանաչվել 24-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր (ազատ ըմբշամարտ մարզաձևից) և 5-րդ տեղ զբաղեցրած (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ մարզաձևից) Սենիկ Սերոբյանը։
Լավագույն վետերան մարզիկ է ճանաչվել ըմբշամարտի մարզիչ Ժորա Հովհաննիսյանը:
Վանաձորի համայնքապետարանի պատվոգրով և դրամական պարգևով պարգևատրվել են նաև՝ աշխարհի բազկամարտի և հաշմանդամային բազկամարտի մարզիկ Վաչագան Հովհաննիսյանը,
ծանրամարտիկ, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի և Դյութազանգրքի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը,
մարտական սամբո մարզիկ Գևորգ Մանուկյանը,
մարտական սամբո մարզիկ Մհեր Օհանյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ` Գագիկ Ղազարյան։

You May Also Like