Դեկտեմբերի 27-ին Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ավանդական դարձած տարվա 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների, պատանի մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի հոգևոր դասի Տեր Վահան Քահանա Ազարյանը։
Արկադի Փելեշյանը մասնավորապես նշեց․ << Ես համոզված եմ, որ լավագույն արդյունքները դեռ առջևում են։
Ես տեսնում և գիտեմ, թե ինչ պայմաններում են անցնում ձեր մարզումները։ Համոզված եղեք, որ ջանք չենք խնայելու օր առաջ լուծելու խնդիրները, որպեսզի մեր տաղանդավոր պատանիներն ու երիտասարդները լավ պայմաններ ունենան պատրաստվելու մեծ նվաճումներին։
Հպարտ ենք ձեր արդյունքներով և հաղթանակներով։
Շնորհակալ ենք ձեզ ձեռքբերումների, մեր քաղաքի ու հայրենական սպորտի անունը բարձր պահելու համար>>։
Վանաձորի Վանաձորի 2023 թվականի լավագույն մարզիկներն ու մարզիչները համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին են պատվոգրերով և դրամական պարգևներով։
Լավագույնների 10-յակը գլխավորող երեք մարզիկներին և նրանց մարզիչներին պարգևատրեց Արկադի Փելեշյանը։
2023-ին Վանաձորի 10 լավագույն մարզիկներ են`
1. Տիգրան Կիրակոսյան /սամբո/
2. Նարեկ Դալլաքյան /սամբո/
3. Արթուր Մանուկյան /սամբո/
4. Գոռ Ազիզյան /բռնցքամարտ/
5. Հովհաննես Հարությունյան /բռնցքամարտ/
6. Արման Միսկարյան /բռնցքամարտ/
7. Դավիթ Սաֆարյան /բռնցքամարտ/
8. Էլլադա Ալավերդյան /աթլետ/
9. Տիգրան Ղազարյան /ազատ ըմբշամարտ/
10. Արթուր Շախպազյանը /բռնցքամարտ/ և Վախթանգ Հարությունյանը /բռնցքամարտ/:
Լավագույն պատանի մարզիկների եռյակում են՝
1. Արգիշտի Հակոբյան /բռնցքամարտ/
2. Մհեր Օհանյան /սամբո/
3. Արեն Խառատյանը /բռնցքամարտ/ և Հեղինե Պետրոսյանը /բռնցքամարտ/:
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը այս տարի շախմատիստ, սահմանափակ կարողություններ ունեցող
անձանց աշխարհի առաջնության 3-րդ տեղը զբացեղրած, թիմային օլիմպիադայում 2-րդ տեղը գրաված Սարգիս Սարգսյանն է:
Լավագույն թիմը՝ ՀՀ հանդբոլի 2023թ. տղամարդկանց առաջնությունում առաջին տեղ գրաված
«Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Վանաձորի թիմն է:
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել աշխարհի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ
վաստակավոր մարզիչ` Գագիկ Ղազարյան:
Տարվա լավագույն մարզական կազմակերպությունը «Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային
մարզաձևերի մարզադպրոց» ՀՈԱԿ-ն է։
Լավագույն պրոֆեսիոնալ մարզիկ է ճանաչվել WBC-24 վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի
առաջնության հաղթող Անահիտ Արոյանը: