Կայացավ սպորտային մարմնամարզության պատանիների առաջնության պարգևատրման արարողությունը

2014թ-ի <սպորտային մարմնամարզության պատանիների առաջնություն> անունը կրող միջոցառումների շարքում երեկ՝ հունիսի 30-ին, Վանաձորի <Կենտրոն> մարզադպրոցում տեղի ունեցավ առաջնության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մրցումների գլխավոր մրցավար և օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Ալբերտ Ազարյանը, այլ անձիք ևս:

Մրցումներին մասնակցել են Հայաստանում գործող մարզական խմբերի և մասնագիտացված մարզադպրոցների շուրջ 130 պատանի տղաներ և աղջիկներ, ովքեր պարգևատրվեցին բազմամարտում,թիմային առաջնությունում, տղաների և աղջիկների առանձին մրցաձևերում հաղթող և մրցանակակիր դարձած թիմերը:

Միջոցառման ավարտին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ոսկե մեդալով պարգևատրեց Ալբերտ Ազարյանին, վերջինս էլ իր կողմից միջոցառումներին աջակցութուն ցուցաբերելու համար պարգևատրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին և <Կենտրոն> մարզադպրոցի տնօրեն Գուրգեն Գևորգյանին:

P1380141

P1380150

P1380155

P1380157

P1380162

P1380163

P1380166

You May Also Like

Leave a Reply