Պարգևատրվեցին 2021 թ. առաջին կիսամյակում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ու նրանց մարզիչները

Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2021 թ. առաջին կիսամյակում Հայաստանի պատիվը միջազգային մրցահարթակներում և ՀՀ առաջնություններում բարձր պահած մարզիկների և նրանց մարզիչների պարգևատրման հանդիասավոր արարողությունը: Համայնքի ղեկավարը ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց մարզական ոլորտում Վանաձորում տեղի ունեցած բարեփոխումները, մարզադպրոցների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Մամիկոն Ասլանյանը շնորհավորեց մարզիկներին գրանցած հաջողությունների համար՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: Նա կարևորեց նաև հաջողություն գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին պարբերաբար համայնքապետարանի կողմից խրախուսելու անհրաժեշտությունը:
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած բռնցքամարտիկ Արման Դարչինյանը, տարբեր մարզաձևերից ՀՀ առաջնությունների հաղթողները և Եվրոպայի առաջնությունների հաղթողներն ու մրցանակակիրները և նրանց մարզիչները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով:

You May Also Like