Պ Ա Ր Գ Ե Վ Ա Տ Ր ՈՒ Մ

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ , բազմափորձ ու վաստակաշատ մասնագետ Ադիկ Արդարյանին’ ծննդյան 85-ամյակի առթիվ: Արկադի Փելեշյան շնորհավորագիր և հուշանվեր է հանձնել վաստակաշատ մարզիչին և քաջառողջություն ու արևշատություն մաղթել նրան։

You May Also Like