Վանաձորում նշվեց Պարի միջազգային օրը

Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29 -ին Վանաձորի կեպարվեստի թանգարանում տեղի ուենցավ միջոցառում, որին հյուրընկալվել էին Վանաձորի պարարվեստի գործիչները։
🔹Համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը հանդես եկավ ուղերձով և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց պարարվեստի ներկայացուցիչներին․
<<Պարի միջազգային օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ պարարվեստի բոլոր գործիչներին, պարուսույցներին, պարախմբերին և պարի սիրահարներին։ Այս օրը առիթ է՝ արժևորելու պարի յուրահատուկ դերը որպես մշակույթի ձև և մարդկանց միավորող բացառիկ ուժ։ Պարը խոսում է այնտեղ, որտեղ բառերը երբեմն լռում են. այն շարժում է միտքն ու հոգին, փոխանցում է դարավոր ավանդույթներ։ Հայ ազգային պարը մեր ինքնության անբաժան մասն է։ Պարարվեստը կամուրջ է ազգերի ու մարդկանց միջև, շփման յուրահատուկ միջոց է: Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Վստահ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու քաղաքի պատիվը>>,- ասաց Արկադի Փելեշյանը։
💃🕺Պարի միջազգային օրվա առթիվ Արկադի Փելեշյանը շնորհավորագրերով պարգևատրեց Վանաձորի մի խումբ պարուսուցույցների։
🔹Միջոցառումը շարունակվեց բացօթյա պարային ֆլեշմոբով, որ նախաձեռնել էր Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և տուրիզի հարցերի բաժինը։ Վանաձորյան տարբեր պարային խմբեր ու միջոցատմանը ներկա անհատներ միասին պարեցին հայ ազգագրական պարեր։

You May Also Like