Վանաձորի քաղաքապետարանի կողմից պայուսակներ ու գրենական պիտույքներ հանձնվեցին առաջին դասարան հաճախող շուրջ 750 փոքրիկների

 Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրել մանկապարտեզն ավարտած ու առաջին դասարան հաճախող երեխաներին:
Այս տարի ևս, Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ, պայուսակներ են նվիրվել շուրջ 750 վանաձորցի երեխաների: Պայուսակներն ու գրենական պիտույքները արդեն իսկ տրամադրվել են մանկապարտեզների տնօրեններին, որոնք էլ առաջիկա օրերին կհանձնեն դրանք առաջին անգամ դպրոց հաճախող փոքրիկների ծնողներին: Բացի պայուսակներից և գրենական պիտույքներից, երեխաների համար այս տարի հաճելի և օգտակար նվեր է պատրաստել նաև <Սիմ> տպագրատունը՝ նվիրելով դիտակտիկ նյութերով պլակատներ: Դիտակտիկ նյութերը ևս տրամադրվել են մանկապարտեզներին:
Քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի վստահեցմամբ, համայնքն՝ ի դեմս ղեկավար Սամվել Դարբինյանի, ամեն կերպ փորձում է ուշադրություն դարձնել նախակրթարանների ավարտական խմբերի սաներին:
Բաժնի պետը շնորհավորում է առաջին դասարան հաճախող բոլոր փոքրիկներին, նրանց մաղթում անամպ երկինք, կանաչ ճանապարհ, գերազանց ուսումնառությոան ու նորանոր հաջողությունների տարիներ. <Փոքրիկներն ու նրանց ծնողները թող երբեք չմոռանան, որ գտնվում են մեր ու համայքի ղեկավարի ուշադրության կենտրոնում և մենք ամեն ինչ անելու ենք նրանց ապագան ավելի գունեղ և խոստումնալից դարձնելու համար>:

P1390208 P1390185 P1390181

You May Also Like

Leave a Reply