Ավագանու՝ ապրիլի 26-ի նիստում

Ապրիլի 26-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ, որին ներկա էր ավագանու 27 անդամ: Օրակարգում ընդգրկված էր 33 հարց, որից 26, 27 և 30 հարցերը ավագանու որոշմամբ հանվեցին օրակարգից: Ի թիվս բազմաթիվ հարցերի՝ Ավագանու հաստատմանն էին ներկայացված նաև Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և «Հայքի հրապարակի բարեկարգում և վերականգնում», «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի հիմնանորոգում» , «Վանաձոր համայնքի այգիների և պուրակների վերանորոգում», «Վանաձոր համայնքի կարիքների համար 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում», «Վանաձոր համայնքի մարզադպրոցների վերանորոգում, մարզագույքի ձեռքբերում», «Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների արտաքին լուսավորության փոխարինում արևային-ֆոտովոլտային կայաններով», «Վանաձոր համայնքի երկրորդային փողոցների կապիտալ վերանորոգում» սուբվենցիաների հայտերին համաձայնություն տալու մասին որոշումների նախագծերը: Դրանք ավագանին հաստատեց: Նախագծերի թվում էր նաև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարակից հրապարակը Կոմիտաս վարդապետի հրապարակ անվանակոչելու մասին որոշման նախագիծը: Այս և օրակարգի մյուս  բոլոր նախագծերը հաստատվեցին: Վերջում օրակարգից դուրս քննարկվեցին նաև այլ հարցեր, որոնք վերաբերում էին Վանաձոր համայնքի խնդիրներին: Դրանց վերաբերյալ  համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը տվեց հանձնարարականներ:

Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:

You May Also Like