«Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային
մարզաձևերի մարզադպրոց»
համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
- Հասցե. Աղայան 72/1
- Հեռ. (0322) 2-82-34
- Էլ. փոստ ohmmmd@mail.ru
ՀՈՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
2002թ.-ից Վանաձորի «Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոց»
ՀՈԱԿ-ի տնօրեն
ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ
ՀՀ վաստակավոր մարզիչ
Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը /կրճատ` ՕՀՄՄՄԴ/ մեր քաղաքի հնագույն պատմություն ունեցող մարզադպրոցներից է, որն ստեղծվել է 1936թ:
Մարզադպրոցում աշխատում են 17 մարզիչ, որոնցից 7-ը ՀՀ վաստակավոր մարզիչներ են:
Մարզադպրոցում գործող մարզաձևերն են ` բռնցքամարտ, ազատ ըմբշամարտ, սամբո ըմբշամարտ, ձյուդո ըմբշամարտ:
Մարզադպրոցն իր պատմության ընթացքում ունեցել է ԽՍՀՄ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնցից են `
1. Գագիկ Ղազարյան – աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ,
2. Հովիկ Մանուկյան – աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ,
3. Ստեփան Սարգսյան – Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր,
4. Սամսոն Խաչատրյան – ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ:
Մարզադպրոցի լավագույն սաները, ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ հիմա, ընդգրկված են ՀՀ տարբեր հավաքական թիմերի կազմում, ովքեր մասնակցում են աշխարհի, Եվրոպայի և միջազգային տարբեր մրցաշարերի, դառնալով հաղթողներ և մրցանակակիրներ:
ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ2013թ. համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր, |
ԱՐԵՆ ԱԼԵՔՅԱՆԵվրոպայի երիտասարդների ազատ ըմբշամարտի առաջնության 3-րդ մրցանակակիր, |
ՇԱՄԻՐ ԱԹՅԱՆԵվրոպայի երիտասարդների ազատ ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր |
ՕՀԱՆ ԳԻՔԻՆՅԱՆ2007թ. Եվրոպայի պատանիների ազատ ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր |
ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԵվրոպայի պատանիների ձյուդո ըմբշամարտի առաջնության 3-րդ մրցանակակիր, |
ՆԱՐԵԿ ՍԻՐՈՒՆՅԱՆԵվրոպայի պատանիների ազատ ըմբշամարտի առաջնության 3-րդ մրցանակակիր |