Հոկտեմբերի 11-12-ին Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը մասնակցել է Հռոմում անցկացված Բաց կառավարման գործընկերություն (OGP) համաժողովին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղական մակարդակում գործողությունների իրականացումը, նոր հանձնառություններ ստանձնելու հնարավորությունները։ Ներկայացվել են Վանաձոր համայնքի արդեն իսկ հաստատված ԲԳԿ հանձնառությունները, ինչպես նաև Վանաձոր և Գյումրի համայնքների ԲԳԿ անդամակցության, հանձնառությունների մշակման ՔՀԿ-ների, հկ-ների պետական և տեղական կառույցների հետ աշխատելու փորձը։
Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Վանաձորի և Գյումրի համայնքների ղեկավարները
դիմել են Տեղային-ԲԿԳ վաշինգտոնյան համակարգողներին դիտարկելու համայնքների անդամակցության համատեղ հայտը և հանձնաժողովի կողմից քննելուց հետո համայնքները դարձել են Տեղային-ԲԿԳ անդամ: