ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Օգոստոս, 2016թ.

Օգոստոսի 1-ից 15-ը` յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի, ժամը 11:00-13:00 – Ժամանցի ճամբար թիվ 1 մշակույթի տանը
Յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 15:00-16:00 – Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում մանկապատանեկան թատերական խմբակ «Ստվերների թատրոն»
Օգոստոս – Թիվ 2 մշակույթի տանը հանդիպում «Մարտ առանց կանոնների» մրցաձևի չեմպիոն Ալբերտ Ղազարյանի հետ
Օգոստոսի 2-ից – Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում կերպարվեստի ընթերցումներ` զեկուցումների շարք
Օգոստոսի 4-ին` ժամը 16:00-ին – Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը մրցույթ բոլոր խմբակների սաների մասնակցությամբ
Օգոստոսի 5-ին – Վանաձորի Կամերային երգչախմբի ելույթը Երևանում «Իմ Հայաստան» փառատոնի բացման համերգին
Օգոստոսի 8-ին` ժամը 16:00-ին – Թիվ 2 մշակույթի տան միջոցառում Բազում թաղամասի բնակիչների համար
Օգոստոսի 9, 11, 13-ին` ժամը 13:00-ին – Թիվ 1 մշակույթի տան «Ժամանցի ճամբարի» և խմբակների սաների այցը Ստեփան Զորյանի տուն-թանգարան` էքսկուրսիա, գրական-երաժշտական կոմպոզիցիա, ֆիլմի դիտում
Օգոստոսի 15-ին` ժամը 16:00-ին – Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը նկարչության խմբակի սաների ցուցահանդես
Օգոստոսի 24-ից 27-ը` ժամը 13:00-ին – Ստեփան Զորյանի տուն-թանգարանում բացօթյա նկարչության դաս, նկարչական խմբակի սաների աշխատանքների ցուցադրություն` նվիրված անկախության 25-ամյակին
Օգոստոսի 25-ին` ժամը 16:30-ին – Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը պոեզիայի երեկո` ասմունքի խմբակի տան սաների մասնակցությամբ. կներկայացվեն Վանաձորի գրողների գործերը
Օգոստոսի 26-ին` ժամը 14:00-ին – Մրցույթ` «Ձեզ տեսնենք, աղջիկներ», թիվ 1 մշակույթի տանը
Օգոստոսի 29-ին` ժամը 14:00-ին – Թիվ 2 մշակույթի տան միջոցառումը Ռուբեն Սևակի անվան երիտասարդական այգում` «Նոր ուսումնական տարվան ընդառաջ»
Օգոստոսի 30-ին` ժամը 15:00-ին – Հայկական մուլտֆիլմերի դիտում Ստ. Զորյանի տուն-թանգարանի բակում, «Ամառային դպրոցի»-ի փակում
Օգոստոս – Գրքային և լուսանկարչական ցուցադրություններ` նվիրված Վալտեր Սկոտի 244-ամյակին և Թեոդոր Դրայզերի 145-ամյակին Գրադարանների կենտորացված համակարգի գրադարաններում

You May Also Like

Leave a Reply