Մարտի 23-ին մեկնարկեցին Վանաձորի Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Կառավարության ու համայնքի միջոցներով հիմնանորոգվող փողոցներից հերթականն է։
Աշխատանքները սկսելուն պես շինհրապարակ են այցելել Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը։
Մրցույթներ են հայտարարված ԳՈՒԳԱՐՔ բնակավայրի Էներգետիկների 5-րդ և Կոտեջային 1-ին, 2-րդ, 3–րդ, 4–րդ ,9-րդ փողոցների, ինչպես նաև 14-րդ փողոցում սելավատարի կառուցման, ՇԱՀՈՒՄՅԱՆ բնակավայրի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ փողոցների, ԴԱՐՊԱՍ բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգման համար։