Այսօր՝ հունիսի 18-ին, Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ դպրոցի հիմնադրմնան 55-ամյակին նվիրված միջոցառում։
Ներկա էին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Վանաձորի մշակութային կենտրոնների ղեկավարներ, արվեստագետներ, մտավորականներ, դպրոցի ներկայիս ու նախկին սաներ։
Դպրոցի 55-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա նշեց, որ ինքը ևս այդ դպրոցի սաներ եղել և փաստեց դպրոցի դժվարին, բայց և արդյունավետ ճանապարհը։
«Այս դպրոցը կրում է հայ ազգային օպերայի հիմնադիր մեծ կոմպոզիտորի, մշակութային-հասարակական գործչի անունը, որը պայքարել է մեր ազգային մշակույթի զարգացման համար։
Դպրոցը հավատարիմ է մնացել այդ սկզբունքին, թեև իր պատմության ընթացքում բազմաթիվ դժվարությունների միջով է անցել։ Շուրջ 15 տարի դպրոցի դասերը անցկացվել են տնակային պայմաններում:
Իհարկե այսօր դպրոցը գործում է լիարժեք պայմաններում և մենք մեծ ուրախությամբ հետևում ենք դպրոցի և նրա սաների հաջողություններին։
Շնորհավորում եմ ուսուցիչներին, սաներին, ծնողներին։
Իմացեք, որ միշտ ձեր կողքի ենք և պատրաստ ենք աջակցելու դպրոցի շարունակական զարգացմանը»,- ասաց Արկադի Փելեշյանը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորագրեր հանձնեց դպրոցի տնօրեն Սոֆյա Վերանյանին և վաստակաշատ դասատուներին։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, որը ևս այս դպրոցի սան է։ Նա նշեց, որ ինքն էլ սովորել է տնակային պայմաններում, և չնայած դրան, հիշում է՝ ինչ խանդավառությամբ էր հաճախում դաշնամուրի դասերին և ընդգծեց, որ դեռ այդ ժամանակներից դպրոցը բազմաթիվ կայացած երաժիշտներ է տվել Վանաձորին։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ համայնքապետարանի մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։ Նա շնորհավորեց դպրոցի անձնակազմին, սաներին, ծնողներին և համոզում հայտնեց, որ դպրոցը դեռ շատ տաղանդավոր երկաժիշտներ է տալու։
Ելույթ ունեցավ նաև համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, լրատվության բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Գեղանի Հակոբյանը, որի ծնողները դասավանդել են այդ դպորցում և բազմաթիվ հիշողություններ են կապված դպրոցի ու նրա պատմության հետ։
Շնորհավորանքներից հետ ցուցադրվեց 55-ամյան արվեստի դպրոցի մասին պատմող ֆիլմ, որպեղ ներկայացված էին դպրոցի բոլոր մանկավարժները՝ ստեղծումից մինչ օրս։
Ներկաները վայելեցին դպրոցի սաների պարային ու երաժշտական կատարումները։
Միջոցառումը եզրափակվեց դպրոցի դատատուների դաշնամուրային կատարումով։
Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցը բացվել է 1969 թվականին՝ կոմպոզիտոր Էդվարդ Կզարթմյանի նախաձեռնությամբ։
Դպրոցի առաջին տնօրենը եղել է Սեդա Ղազարյանը, ապա 1980-1992թթ.` Ներսես Եթիմյանը:
1988թ. աղետալի երկրաշարժից հետո, մեծ վնասներ կրած դպրոցը 15 տարի գործել է տնակային պայմաններում:
2003թ. ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի «Արշակ Բ» միության բարերարների կողմից դպրոցի շենքը վերակառուցվեց:
Այսօր դպրոցում մշակությին դաստիարակություն է ստանում 250 սան։ Դպրոցի սաները հաջողությամբ ներկայանում են համապետական և միջազգային մրցույթներին՝ զբաղեցնելով պատվավոր բարձր հորիզոնականները։