Հունիսի 8-ին, հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը։ Վանաձորի ամենահայտնի ու սիրված մշակութային կենտրոններից մեկը հոբելյանական տարեդարձի առթիվ ներկայացրեց նոր մշտական ցուցադրություն։
Հոբելյանի առթիվ Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ նորոգվել են ցուցասրահները, պահոցներից մշտական ցուցադրության հանվել կերպարվեստի տարբեր ուղղությունների խորհրդային տարիներին ստեղծված արվեստի գործեր։
Թանգարանի հոբելյանական ցերեկույթին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձորի համայքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, արվեստագետներ, մտավորականներ, արվեստասեր քաղաքացիներ։
Նախ օրհնության խոսքով հանդես եկավ Սրբազան հայրը, ապա ներկաներին ողջունեց և շնորոհավորեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա մասնավորապես նշեց.
«Այսօր Վանաձորցիներիս համար իսկապես տոն է։ Մենք նշում ենք մեր քաղաքի ամենահեղինակավոր մշակութային կենտնորններից մեկի Կերպարվեստի թանգարանի 50-ամյակը։
Արդեն կես դար Վանաձորի սրտում գործում է իր ձևով և բովանդակությամբ յուրահատուկ այս թանգարանը, որտեղ պահվում են, ցուցադրվում են ինչպես մեր հայ մեծերի աշխատանքները, այնպես էլ հաճախ ներկայանում են մեր ժամանակակից տաղանդավոր արվեստագետների գործերը։
Կերպարվեստի թանգարնը իսկապես Վանաձորի այցեքարտերից մեկն է»։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն հայտնեց Թանգարանի անձնակազմին նվիրված աշխատանքի համար, որի արդյունքն իսկապես ակներև է։
Տոնի առթիվ շնորհավորեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Նա ևս շեշտեց Թանագարանի դերը Վանաձորի մշակութային կյանքում և բարեմաղթեց հետագա հաջողություններ։
Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը ելույթում ընդգծեց․
«Դուք բոլորդ նշեցիք, որ Կերպարվեստի թանգարանը Վանաձորի այցեքարտն է։ Իսկապես այդպես է։ Եվ մենք թանգարանի տնօրինության հետ քննարկումներից հետո հանգեցին, որ այն պետք է ունենա հիմնական ուղղվածություն։ Այսուհետ Վանաձորի կեպարվեստի թանգարանում ցուցադրված կլինի հայ կերպարվեստի խորհրդային շրջանը»։
Շնորհավորանքի խոսք ասաց Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժին պետ Քրիստինե Մադոյանը’ նշելով.
«Համոզված եմ ,որ թանգարանը բազում տասնամյակներ իր հարկի տակ բացահայտելու է նոր տաղանդաշատ ստեղծագործողների և շարունակելու է լինել ստեղծագործական նորարական միջավայր, գեղագիտական դաստիարակության և մշակութային արժեքների պահպանման կարևոր կենտրոն»։
50-ամյակի առթիվ թանգարանում ժամանակավոր ցուցադրության են բերվել Սերգեյ Փարաջանովի աշխատանքները։ Շնորհավորանիքի խոսք ասաց Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը։ Նա նշեց, որ Սերգեյ Փարաջանովի գործերի առաջին արտագնա ցուցադրությունը եղել է հենց Վանաձորի կերպարվեստի թանգարանում։
50-ամյան գործունեության կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը թանգարանի բոլոր աշխատակիցներին պատվոգրեր հանձնեց։
Թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը Թանագարան 50-ամյակի հուշամեդալներ հանձնեց թանգարանի պատմության ընթացքում մեծ ավանդ ներդրած և աջակցություն ցուցաբերած անհատների։ Հուշամեդալի առաջի օրինակը ստացավ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Ցերեկույթին հնչեցին Վանաձորի կամերային նվագախմբի կատարումները՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, կատարումներով հանդես եկան օպերային երգչուհիներ Մարգարիտա Սարգսյանը և Կատարինա Ֆարզադյանը։
Համերգային ծրագրից հետ թանգարանի հյուրերը շրջեցին նոր շունչ ստացած ցուցասրահներում։